Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ երկրի պաշտոնյաները չեն կարողանում ճիշտ շփվել կանանց հետ եւ իրեն մշտապես հարկ է լինում դա սովորեցնել նրանց: Այդ մասին նա մարտի 7-ին ասել է պետության ղեկավարի վարչակազմում Կանանց միջազգային օրվան նվիրված հանդիպմանը:
«Եթե նա գեղեցիկ է, նրան ասա, որ նա խելացի է: Եթե նա այնքան Էլ գեղեցիկ տեսք չունի, ասա՝ գեղեցիկ է: Եթե ոչ այս է, ոչ այն, ասա՝ որքան ես նիհարել»: Ճի՞շտ է: Ահա ես շարունակ սովորեցնում եմ նրանց, չեն կարողանում ճիշտ շփվել»,- գանգատվել Է Նազարբաեւը:
2016 թվականի հունիսին Նազարբաեւը հնարավոր է համարել հանրապետության բարձրագույն պաշտոնում հանրապետության կին քաղաքացու ընտրվելը: «Միանգամայն կարող է լինել: Մանավանդ որ նման պատրաստված կանայք կան»,-հայտարարել է նա: