Wikileaks-ի կայքը հազարավոր փաստաթղթեր է զետեղել, որոնք, ըստ հրապարակման հեղինակների, բացահայտում են այն հաքերական հնարքները, որոնց դիմում է Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ): Այդ փաստաթղթերում խնդրո առարկան, մասնավորապես, համակարգիչների եւ սմարթֆոնների համար վիրուսների, ինչպես նաեւ այն ծրագրային ապահովման մասին է, որը «խելացի» հեռուստացույցները վերածում է գաղտնալսող սարքերի, տեղեկացնում է BBC-ն:
Այդ մեծածավալ փաստաթղթերի համաձայն՝ կիբեռզենքի զինանոցում, որն իբր ունի ԱՄՆ-ի Կենտրնական հետախուզական վարչությունը, կան վիրուսներ, որոնք կարող են վարակել Windows, Android, iOS, OSX եւ Linux գործառական համակարգերով աշխատող համակարգիչները, ինչպես նաեւ ինտերնետ-ռոութերները: Այդ ծրագրային ապահովման մի մասն, ինչպես պնդվում է, մշակվել է Միացյալ Նահանգներում, սակայն Մեծ Բրիտանիայի ՄԻ-5 հետախուզությունն ամերիկացիներին օգնել է Samsung հեռուստացույցներ ներթափանցելու համար սոֆթվերի մշակման գործում: ԿՀՎ-ի ներկայացուցիչը եւ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը հրաժարվել են մեկնաբանել Wikileaks-ի հրապարակումը:
Wikileaks-ը հայտարարում է, որ իր աղբյուրը կայքին հաղորդել է այս տեղեկատվությունը, որպեսզի բանավեճ նախաձեռնի այն մասին, թե ԿՀՎ-ի հաքերական հնարավորությունները դուրս չեն գալիս արդյոք այդ կազմակերպության՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներից: