Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին մարտի 8-ին հայտարարել է, որ երկրին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պատճառած վնասը գնահատվում է 35 մլրդ դոլար:
Նա հավելել է, որ նշված թվերը չեն ներառում ահաեկիչների կողմից իրաքյան հասարակությանը հասցված վնասը: Ալ Աբադին նաեւ հայտնել է ահաբեկիչների դեմ պայքարը Իրաքի սահմաններից դուրս մղելու պատրաստակամության մասին: Նա ասել է, որ Իրաքի զինված ուժերն «անվարան» «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հարվածներ կհասցնեն հարեւան երկրների տարածքում:
«Մենք առանց տատանվելու ահաբեկիչների դիրքերին հարվածներ կհասցնենք հարեւան պետություններում»,- Իրաքի վարչապետի խոսքը մեջբերել է «Աս Սումարիա» հեռուստաալիքը:Փետրվարի վերջին Իրաքի ռազմաօդային ուժերը ԻՊ-ին մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայում: Այն ժամանակ նշվել էր, որ հարձակումն իրականացվել է Դամասկոսի ետ համաձայնեցմամբ երկու երկրների հետախուզությունների գործակցության շրջանակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: