Այսօր՝ մարտի 9-ին, MediaMall.am կայքի ֆեյսբուքյան էջին նամակ է եկել, որում, մասնավորապես, նշվում է.
«Ըստ հավաստի աղբյուրների՝ 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը արջի ծառայություն մատուցելով հարազատ կուսակցությանը, հրահանգ է իջեցրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի և Գազպրոմ Արմենիայի բոլոր աշխատակիցներին անխտիր, որ նախըտրական շրջանում ՀՀԿ-ի օգտին չաշխատելու և ապրիլի 2-ին ՀՀԿ-ին չքվեարկելու պարագայում՝ կհեռացվեն աշխատանքից: Այս պահին արդեն բոլոր երկմտողներին պարտադրվում է ազատման դիմում գրել»: