ԼՈւՐԵՐ.com-ին Վաղարշապատի շտապ օգնության ծառայությունից հայտնում են, որ այսօր Ջրառատում մահացել է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մորաքույրը: Ըստ շտապօգնության տրամադրած տեղեկատվության՝  գրանցվել է կանչ, մինչ շտապօգնության բրիգադի՝ Ջրառատ հասնելը կինը մահացել է: Պարզվել է, որ կնոջ մոտ առկա է եղել սրտանոթային խնդիր, ինչն էլ հանգեցրել է մահվան:

 

Ըստ Ջրառատում շրջանառվող տեղեկությունների՝ կնոջ վիճակը սրվել է վերջին օրերին Երանոսյան ընտանիքի շուրջ ծագած զարգացումների հետևանքով և մահվան պատճառը գյուղում տեղի ունեցող միջադեպերն են եղել: 

 

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած քարոզարշավից հետո տեղի էր ունեցել վիճաբանության եւ ծեծկռտուք, որի ժամանակ էլ գեներալ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, ով ոստիկանության ներքի զորքերի գնդապետ է, իր անձնական Մակարով տեսակի ատրճանակից օդ է կրակել։