ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 25-26-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես' Երևան քաղաքի «Ալաշկերտ» մարզադաշտի մոտակայքում այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Ուշի գյուղի մոտակայքում գտնվող այգում՝ մոտ 1 հա բուսածածկույթ, մոտ 100 հատ խնձորի և կեռասի ծառեր՝ մասնակի, Ոսկեվազ–Ոսկեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 5000 քմ բուսածածկույթ, Երևան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում գտնվող հողատարածքում՝ 450 քմ չոր խոտածածկույթ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի թիվ 2 փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Ա փողոցի տնակի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի հին գերեզմանատան տարածքում՝ մոտ 1500 քմ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Սպիտակ» կոչվող կայարանի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 10 հա, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի սկզբնամասում գտնվող «Որդան կարմիր» արգելանոցի մոտակայքում՝ մոտ 0.4 հա, Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում՝ մոտ 5 հա խոտածածկույթ և եղեգնուտ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: