Ապրիլի 2-ի ընտրություններին մնացել են հաշված օրեր: Քաղաքական ուժերը Ազատության հրապարակում ամփոփում են մոտ մեկ ամիս իրականացրած քարոզարշավը: Այսօր հերթը Կոնգրես-ՀԺԿ դաշինքինն է: Ինչպես Ազատության հրապարակից հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, հանրահավաքը քիչ անց կմեկնարկի: Հրապարակը մարդաշատ է: Մարդիկ տարբեր գրությամբ պաստառներ են իրենց հետ բերել: