Հայաստանում գտնվող Եվրոպական KOG ինստիտուտի և «Demokratijos projektai» կազմակերպության մասնագետները սոցիոլոգիական հարցումներ են իրականացրել 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Այս օրերին մի շարք սոցիոլոգիական կազմակերպություններ տարատեսակ տվյալներ են հրապարակում, որտեղ նշում են նույնիսկ այս կամ այն ընտրատարածքում որևէ կուսակցության, դաշինքի կամ նույնիսկ առաձին վերցված ռեյտինգային ցուցակում գտնվողների որոշ ցուցանիշներ:
Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Մինդաուգաս Լապինսկասը համոզված է, որ կարճ ժամանակահատվածում, ինչպիսին նախընտրական քարոզչությունն է, հնարավոր է որոշակի ճշգրտությամբ խոսել միայն կուսակցությունների, դաշինքների, կամ լիդերների վարկանիշի մասին, սակայն, հաշվի առնելով հայաստանյան ընտրակարգի և քարոզարշավի առանձնահատկությունները, խոսել առանձին ռեյտինգային թեկնածուների վարկանիշի մասին էքստրասենսների «մենաշնորհն է»:
Լուրջ սոցիոլոգիական հետազոտությունները այս փուլում կարող են տալ միայն ազգային հետաքրքրությունների ընդհանուր պատկերը, այլապես ավելի խորը հետազոտության համար ամիսներ են անհրաժեշտ, իսկ ռեյտինգային թեկնածուների և կուսակցությունների վարկանիշը համադրելը պրոֆեսիոնալ չէ:
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Մինդաուգաս Լապինսկասը հրապարակել է Եվրոպական KOG ինստիտուտի և «Demokratijos projektai» կողմից իրականացված սոցիոլոգիական հարցման նոր արդյունքները, որոնք կատարվել են Եվրոպայից ժամանած մասնագետների կողմից:
Սոցիոլոգիական հարցումների արդյունքում՝ հայտնի է դարձել, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ծառուկյան» դաշինքը շարունակում է մնալ մրցավազքի առաջատար դիրքերում՝ 44,7%, ՀՀԿ-ից առաջ անցնելով՝ 22,3%-ով:
Քաղաքացիների նախասիրությամբ շարքը շարունակում են համապատասխանաբար «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ (9,20%), «ԵԼՔ» դաշինք (4,72%), Հայկական վերածնունդ (3,37%), Դաշնակցություն (3.15%), «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք (2,98%), Ազատ դեմոկրատներ (1,62%) և Կոմունիստական կուսակցություն (0,98%):
Հարցվածների 7% -ը հրաժարվել է պատասխան տալուց կամ պատասխան չի ունեցել:
Հասարակության կողմից առավել վստահություն վայելող թեկնածուների առաջատար եռյակում են գտնվում Գագիկ Ծառուկյան (83,15%), Կարեն Կարապետյան (32,2%) և Սեյրան Օհանյան (25,38%):
Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման միջոցով հարցումներին մասնակցել է ամբողջ երկրի տարածքից 1000 քաղաքացի:
Հարցումների իրականացվել են 18 տարեկանից բարձր կանանց և տղամարդկանց շրջանակում՝ հիմք ընդունելով 2011 թվականին Հայաստանում իրականացված մարդահամարի արդյունքները:
Տվյալ հարցումը հաջորդում է նույն մեթոդով մարտի 8-ից 17-ը Եվրոպական KOG ինստիտուտի և «Demokratijos projektai» կազմակերպության կողմից իրականացված հարցմանը, որը իրականացվել է մարտի 18-ից 27-ը:
Անճշտության հավանականությունը երկու հարցումներում էլ կազմում է շուրջ 3 %:
«Հետազոտությունների վերջնարդյունքները զարմանալի չեն, քանի որ հասարակությունում առկա դժգոհությունները նպաստում են, որպեսզի քաղաքացիների մեծամասնությունը դեմ դուրս գա իշխանությանը և քվեարկի ընդդիմության օգտին:
«Նախորդ հարցումից ակնհայտ է դառնում, որ ընտրազանգվածի հիմնական շերտը՝ թոշակառուներ, երիտասարդներ, կանայք, իրենց դժգոհություն են հայտնում: 41-50 տարեկան հարցվածների 1-ից 6-ն է միայն դրական վերաբերմունք հայտնում իշխող կառավարության վերաբերյալ, իսկ 18-ից 24 տարեկան երիտասարդների շրջանում դրական արձագանք միայն 2-ից 5-ն է հայտնում»-մեկնաբանում է փորձագետ Մինդաուգաս Լապինսկասը:
Այն հարցին, թե ով կարող է փոփոխություններ ապահովել Հայաստանում, հարցվածները պատասխանել են՝ Գագիկ Ծառուկյան՝ 57,28%, Կարեն Կարապետյան՝ 26,37% և Սեյրան Օհանյան՝ 12,65%:
Տեսանյութը՝ Vesti.am-ի