Ապրիլի 1-ին, ժամը 13:55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 19 շենքի բակում գտնվող ավտոտնակում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կ. Ե.-ին պատկանող ավտոտնակում (26 քմ տարածքում) այրվել են կենցաղային իրեր, գույք և հագուստ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել՝ 14:24-ին: