Երևանի թիվ 9/49 տեղամասում քվերակեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բագդասարյանն, ով քվեարկության էր եկել տիկնոջ հետ: «Քվեարկեցի Հայաստանի վերածննդի համար, քվեարկեցի այս վիճակից մեր ժողովրդի դուրս գալու համար, քվեարկեցի, որ 21-րդ դարում մենք ունենանք ուժեղ, մրցունակ, կազմակերպված պետություն, բարեկեցիկ ժողովուրդ եւ վստահությամբ իր ապագային նայող ազգ ու հասարակություն»,–նշեց ՀՎԿ առաջնորդը:
Անդրադառնալով ընտրական նոր գործընթացին, նա նշեց, որ պրոցեսը բավական բարդ էր, բայց դրանք լավ նորամուծություններ են, որոնք «պետք է իրենց բարի պտուղը տան»։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին, Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ՝ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ։