ԱԺ խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ստացած քվեներով առաջատար են ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածուները:

Ըստ ԿՀԸ վերջնական տվյալների՝ ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու Կարեն Կարապետյանը Լոռու մարզում առաջատարն է՝ 44.255 ձայնով, նույն կուսակցության ռեյտինգային թեկնածու Վահրամ Բաղդասարյանը հաջորդում է իր կուսակցին՝ 17.637 ձայնով:

Եռյակը եզրափակում է «Հանրապետական» կուսակցության պատգամավորի թեկնածու Արկադի Համբարձումյանը՝ 16.402 ձայնով:

Նշենք, որ Լոռու մարզում զգալի զգալի թվով ձայներ է հավաքել նաև «Ծառուկյան» դաշինքից առաջադրված ռեյտինգային թեկնածու Վանիկ Ասատրյանը՝ ստանալով 8147 քվե:

Հնգյակը եզրափակում է ԵԼՔ դաշիքնի առաջնորդներից Էդմոն Մարուքյանը: Հետաքրքրական է, որ նա իր հայրենի Լոռիում հավաքել է ընդամենը 6123 ձայն: