2017 թ. առաջին երեք ամիսներին Ազգային վիճակագրական ծառայության ուսումնասիրության արդյունքների հիման վրա պարզ է դարձել, որ 206 ապրանքախմբերի վրա գներն աճել են 1.4 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հանդիպմանն ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով փետրվար-մարտ ամիսների գնաճի ցուցանիշները:
Գուգեն Մարտիրոսյանը, ներկայացնելով ԱՎԾ ուսումնասիրության արդյունքները՝ նշեց. «Մսի գները անցած տարվա համեմատ աճել են 0.8 տոկոսով, միայն մարտ ամսին՝ 0.6-ով: Ձկնամթերքի գները վերջին մեկ ամսում աճել են 12. 7 տոկոսով, երեք ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 14 տոկոս: Ծխախոտայի շույկայում նկատվում է 0.7 տոկոս գնաճ: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շաքարավազի գնաճ՝ 0.1 տոկոսով: Վառելիքի, բենզինի գները աճել են.13.1 տոկոսով: Ալյուրի գինը բարձրացել է 0.9 տոկոկսով»:
Ինչպես արդեն ներկայացրել ենք՝ բանանի գինը կտրուկ աճել է: Անդրադառնալով բանանին, Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ փետրվարի համեմատ մարտ ամսին բանանի գները աճել են 5.1 տոկոսով:
Դիտարկմանը՝ կարելի՞ է ենթադրել, որ ընդհանուր առմամբ գնաճ նկատելի է շուկայում, Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ՝ որոշ ապրանքատեսակների գներ աճել են, որոշները՝ ոչ: