
Ստոկհոլմի գլխավոր փողոցներից մեկում բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Այդ մասին ապրիլի 7-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանությանը:
Միջադեպի հետեւանքով կան տուժածներ: Շվեդական ռադիոն հայտնել է երեք զոհվածների մասին:
Միջադեպը տեղի է ունեցել հետիոտների համար նախատեսված փողոցում:
Շվեդիայի հեռուստատեսությունը հայտնել է, որ ոստիկանությունը մարդկանց տարհանում է սկսել Ստոկհոլմի կենտրոնից: