Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի լրագրող Թարլան Շահինօղլուն հեռացվել է աշխատանքից, այն բանից հետո երբ ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին գովաբանող գրառում է կատարել:
Meydan.tv գրում է, որ հեռուստաընկերության ղեկավարությանը դուր չի եկել այդ գրառումը և լրագրողից բացատրություն են պահանջել, վերջինս հրաժարվել է ներողություն խնդրել և հեռացել է աշխատանքից:
Լրագրողն էլ ավելի ուշ նշել է, որ հեռանալու պատճառը հայ ֆուտբոլիստի մասին գրառումը չի եղել: