Նոր բնակարաններ, որոնք կյանքի նոր սկիզբ են ազդարարելու. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը երեխայի սպասող գյումրեցի 16 անօթևան ընտանիքի նոր ու ընդարձակ բնակարաններ է նվիրաբերել:

 

Բանալիներն ապագա մայրիկներին հանձնելուց օրեր հետո Ռոզա Ծառուկյանը կրկին Գյումրի է այցելել:

 

Առիթը՝ նրանց հետ բնակարանամուտը տոնելն էր: