Ապրիլի 15-ին Հյուսիսային Կորեայում ռազմական շքերթի տեսքով նշել են երկրի առաջին առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան 105-րդ տարեդարձի օրը, աշխարհն անգամ սպասում էր, որ Փհենյանը կարող է նոր միջուկային փորձարկում անցկացնել այդ օրը:
Մոտ 200 օտարերկրյա լրագրողներ էին հավաքվել Փհենյանում՝ «Արեւի օր» կոչվող պետական գլխավոր տոնի նախօրեին։
Փհենյանը նախազգուշացրել է, որ կարող է ԱՄՆ-ին պատասխանել միջուկային հարձակումով՝ եթե Վաշինգտոնի կողմից ագրեսիայի ցանկացած նշան նկատի։
Նշենք, որ ինչպես ռազմական ցուցադրությունն, այնպես էլ պաշտոնական հայտարարությունները` ԱՄՆ-ին, Հարավային Կորեային ու Ճապոնիային ուղղված սպառնալիքների տեսքով, իսկական սառը ցնցուղ են դարձել հասարակության համար: