Այս պահին մեկնարկեց «ԵԼՔ» դաշինքի դրամահավաք-երեկոն, որը ուղղված է մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին:
Միջոցառման մեկնարկը տրվեց «ԵԼՔ» դաշինքի անդամների «Էրեբունի-Երևան» հիմնի կատարմամբ: Այնուհետև իրենց ելույթներով հանդես եկան դաշինքի ներկայացուցիչները:
Իր խոսքը սկսելիս Արամ Սարգսյանը կատակեց՝ ասելով. «Երգը շատ լավն էր, ես առաջին անգամ էի լսում, կարող ենք ներկայացնել Եվրատեսիլում»: