Մայիսի 14-ին Երևան քաղաքի բնակիչները կընտրեն մայրաքաղաքի ավագանու անդամներին: Ըստ օրենքի, յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի ցուցակի առաջին համարը հավակնում է դառնալ քաղաքապետ: Այս ընտրություններում մրցապայքարի մեջ են մտել ՀՀԿ-ից՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԼՔ դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը, նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը:

 

Անկախ ընտրությունների արդյունքից, մեր հրապարակումով տեղեկացնում, հորդորում, խնդրում ենք ապագա քաղաքապետին՝ ուշադրություն դարձնել մեր քաղաքի բանուկ հատվածում գտնվող տարածքների, անցումների, այգիների անմխիթար վիճակին:

 

ԼՈւՐԵՐ.com-ը ստորև ներկայացնում է լուսանկարների շարք, որոնք արվել են Երևանյան լճի շրջակայքում

 

Ինչպես պատմում են մեր մեծերը՝ 1960-70-ականներին Երևանյան լիճը բոլորովին այլ տեսք ուներ. ջուրը մաքուր էր, հատակին՝ ավազ էր, տեղադրված էին հովանոցներ, սրճարան էր գործում: Մի խոսքով` հանգստի վայր էր, ուր կարելի էր քաղաքից չհեռանալով, վայելել ծովային հաճույքներ, սակայն այսօր այդ տարածքը վերածվել է աղբավայրի:


Դուք հիմա կասեք` Ջրամբարում հանգստանալը ո՞րն է, իսկ մենք կասենք` լճի շուրջբոլորը բարեկարգե՛ք, հանրությունը ցույց կտա:


Խոստացեք՝ կմաքրեք. մենք լճացած աղբի փոխարեն Երևանյան լիճ ենք ուզում:


Ստորև ներկայացված հղումով կարող եք ծանոթանալ ԼՈւՐԵՐ.com-ի «Խոստացեք՝ կմաքրեք» շարքի նախորդ հրապարակումներին:


Այս շարքի նախորդ հրապարակումներին ծանոթացեք այստեղ և այստեղ.


 Սոնա Հարությունյան