Ուկրաինայի մայրաքաղաք Կիև քաղաքի «Չեռնոբիլի հերոսներ» հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցվեց Չեռնոբիլ քաղաքում ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին: 1986 թվականին Չեռնոբիլ քաղաքում ատոմակայանի վթարի հետևանքով առաջին երեք ամսվա ընթացքում մահացել են 31 մարդ, 131 մարդ ստացել են տարբեր աստիճանների ճառագայթային հիվանդություն: Չեռնոբիլ քաղաքից ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է, ճառագայթման է ենթարկվել Ուկրանիայի, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի տարածքների մի մասը:

 

2003 թվականին ապրիլի 26-ը հռչակվել է ռադիացիոն ճառագայթահարումների եւ աղետների հետևանքով զոհվածների հիշատակի միջազգային օր: