Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտնել է, որ ցանկանում է փոխարինել Եվրամիությունը «Եվրոպական ազատ և անկախ պետությունների ալյանս»-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նա ասել է Europe 1-ին տված հարցազրույցում:

 

«Ես եվրոպացի եմ, սակայն չեմ ցանկանում պահպանել այս քաղաքական կառույցը, որը ամբողջովին շեղվել է իր ուղուց: Ուստի կարելի է գտնել այդ կառույցին նոր անուն: Օրինակ' կարելի է ստեղծել Եվրոպական ալյանս, որը թույլ կտա երկրներին միավորվել մեկ ծրագրի շուրջ, որը չի հակասի իրենց ազգային շահերին, որովհետև ԵՄ-ի հիմնական խնդիրն այն է, որ նա դարձել է գրեթե տոտալիտար», - նշել է Լը Պենը:

 

Նախագահի թեկնածուն հավատում է, որ եվրոպական մյուս երկրների հետ, որոնք նույնպես տառապում են Եվրամիությունից, կկարողանան արմատապես փոխել Եվրամիության գործառույթները: