Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախօրեին երեկոյան' ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո շտապել է ժամադրության' ռուսաստանյան հեռուստահաղորդավարուհի եւ ընդդիմադիր Քսենյա Սոբչակի հետ: «Առանց տեսախցիկների», բայց երկու ժամ ուշացումով հանդիպման մասին Twitter-ում գրել է Քսենյա Սոբչակը' ենթադրելով, թե իրեն վերապահված է «ռուսական Դեպարդիեի դերը», եւ մեղադրելով Պուտինին հանդիպման ուշացման մեջ:
Քսենյան նաեւ դրել է հյուրանոցի սրահի լուսանկարը: Սոբչակը նշել է, թե իր համար մեծ պատիվ էր Օլանդի հետ հանդիպումը: Նա նաեւ հեգնանքով գրել է մեկուկես ժամ ուշացման մասին, քանի որ Պուտինն էր ուշացել Օլանդի հետ հանդիպումից:
Առայժմ հայտնի չէ, թե ինչու էր Օլանդը հրավիրել Սոբչակին եւ ինչ են խոսել նրանք միասին: