Այսօր՝ Շուշիի ազատագրման հաղթական տարեդարձին Եռաբլուր զինվորական պանթեոնում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին:

 

Եռաբլուրում էին նաև  ԵԿՄ-ականները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

 

Լրագրողների հետ զրույցում գեներալը նշեց, որ այսօր բանակում հայ զինվորները բարձր մակարդակով ծառայություն են իրականացնում, և մեր երիտասարդները գիտակցում են, որ էս երկիրն իրենցն է, անկախությունը, պետականությունը պետք է ճիշտ ժամանակին դրվի: «Սերնդափոխություն է սկսել երկրում, ժամանակի հետ կամաց-կամաց նոր երիտասարդներ են գալիս՝ պատասխանատվություն կրելու երկրի, պետության առաջ: Ամեն ինչում էլ առաջընթաց կա: Ասենք, 25 տարի առաջ ու հիմա՝ 25 մլն կիլոմետր տարբերություն կա: Ճիշտ է, անելիքները շատանում ա, որովհետեւ ամբողջ աշխարհն ա զարգանում, բայց դե որ վերցնում ենք՝ շատ առաջընթաց կա»:


Մանվել Գրիգորյանի փոխանցմամբ՝ մեր երկիրը ոչ մի երկրի չի զիջում և ով որտեղ ինչ ուզում է ասի՝ Հայաստանը մնում է Հայաստան:

 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական հողերի օկուպացմանն ու դրանց նկատմամբ վերահսկողության սահմանմանը, գեներալը նշեց. «Մենք եսիմ ինչեր չենք արել՝ մի պուճուր անվտանգության գոտիներ ենք ապահովել Արցախի ժողովրդի համար, վսյո՛: Էլ տալու, առնելու բան չկա: Եթե անկախություն ճանաչեն, նոր՝ հնարավոր է՝ ինչ-որ ճամփա գծելու խնդիրներ լինի, որովհետեւ մենակ Ղարաբաղի տարածքից Ադրբեջանի ձեռքին հողակտորներ կան»: