Հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան- Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպման տոմսերը վաճառվում են մայիսի 8-ից: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:
Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ: