Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մայիսի 15-ի երեկոյան հովվապետական նայցով մեկնելու է Քուվեյթ, որտեղ կկատարի նորակառույց Սրբոց Վարդանանց եկեղեցու օծումը։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս այս երեկոյ կը մեկնի Քուէյթ՝ հովուապետական այցելութեամբ։ Վեհափառ Հայրապետին կ’ընկերան ան Կաթողիկոսարանի Տեղեկատուական բաժանմունքի Վարիչ՝ Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանուէլեան եւ Գաւազանակիր՝ Հոգշ. Տ. Յովակիմ Աբղ. Բանճարճեան. իսկ յառաջիկայ օրերուն, Վեհափառ Հայրապետին պատուիրակութեան պիտի միանան Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Շահէ Եպս. Փանոսեան, Արաբական Միացեալ Էմիրութեանց եւ Քաթարի Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ՝ Գերպ. Տ. Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսեան, եւ Կաթողիկոսարանի Տնտեսական Յանձնախումբի անդամ՝ Տիար Հրայր Սողոմոնեան։ Վեհափառ Հայրապետը շուրջ շաբաթ մը պիտի մնայ Քուէյթ, ուր օծումը պիտի կատարէ նորակառոյց Սրբոց Վարդանանց եկ եղեցւոյ, եւ բացումը Ազգային Առաջնորդարանին։ Նորին Սրբութիւնը պիտի այցելէ Ազգային Վարժարան, ներկայ պիտի ըլլայ ժողովրդային հաւաքներու, պիտի դասախօսէ Քուէյթի համալսարանէն ներս եւ հանդիպումներ պիտի ունենայ թեմի Երեսփոխանական Ժողովին, Ազգային Վարչութեան ու յարակից մարմիններուն հետ»։
Արամ Ա կաթողիկոսը կկատարի Քուվեյթի նորակառույց Սրբոց Վարդանանց եկեղեցու օծումը
23:15 - 15.Մայիս.2017
Առաջարկում ենք նաև
02/09/14 00:02
Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այց կկատարի Հունաստան
21/09/13 21:26
Արամ Ա կաթողիկոսը կմասնակցի Էջմիածնում տեղի ունենալիք Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին
21/10/23 12:44
Գարեգին Բ-ն ընդունել է «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար Տրիստան Ազբեյին
23/12/20 22:46
Արամ Ա Կաթողիկոսը 2021 տարին հռչակել է Արցախի տարի
29/09/20 17:22
Արամ Ա. կաթողիկոսը կոչ է հղել
Ամենադիտված
Լրահոս
15:18
Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ
14:59
Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան
10:16
«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը
08:40
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
18:16
Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
09:05
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
08:35
«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան
08:15
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
08:08
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
17:00
Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում
15:44
Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)