Էլեկտրոնային առեւտրի հսկայի՝ Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեկ Ման առաջ Է անցել Wanda Group կորպորացիայի ղեկավար Վան Ցզյանլինից եւ դարձել Չինաստանի ամենահարուստ մարդը:
Այդ մասին վկայում են Forbes-ի հանդեսի հրապարակած տվյալները:
Մայիսի 12-ի դրությամբ, Ջեկ Մայի կարողությունը գնահատվում Էր 30,9 մլրդ դոլար, իսկ Վան Ցզյանլինինը՝ 30,7 մլրդ դոլար:
Վան Ցզյանլինը շահույթ Է ստանում հիմնականում անշարժ գույքի եւ զվարճալիքների ոլորտի բիզնեսից: Ջեկ Մայի կարողությունն ավելացել Է այս տարի Alibaba-ի բաժնետոմսերի ավելի քան մեկ երրորդով թանկանալու շնորհիվ՝ ընկերության եկամուտների աճի ֆոնին, գրում Է հրատարակությունը:
Ներկայում Ասիայի ամենահարուստ մարդը, Forbes-ի վարկածով, հոնկոնգյան մուլտիմիլիարդատեր Լի Ցզյաչենն Է: Նրա կարողությունը գնահատվում Է 32,9 մլրդ դոլար:
Alibaba Grup-ը Չինաստանի խոշորագույն ինտերնետ-ընկերությունն Է եւ աշխատում Է Էլեկտրոնային առեւտրի բնագավառում: Այն Ջեկ Մայի կողմից հիմնադրվել Է 1999 թվականին: Ընկերությանը նաեւ պատկանում են մի քանի դուստր ընկերություններ եւ ինտերնետ-հարթակներ՝ Alibaba Pictures-ը, Alibaba.com-ը, AliExpress.com-ը, Taobao.com-ը, Tmall.com-ը:
Dalian Wanda-ն ավելի վաղ զբաղվում Էր գրասենյակային ու բնակելի անշարժ գույքի շինարարությամբ, իսկ ներկայում նաեւ բիզնես Է վարում սպորտի, զբոսաշրջության, ժամանցի ինդուստրիայի եւ կինոյի բնագավառում: Dalian Wanda Group-ը հիմնադրվել Է 1988 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 14.52