ՀՀ Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ արդեն երկար ժամանակ գործադիրում աշխատելու մասին չի մտածել և չի էլ մտածելու: ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Գևորգ Կոստանյանը նշեց, որ շատ լավ պատկերացնում է իր աշխատանքը խորհրդարանում:

 

«Իմ աշխատանքային գործունեության ընթացքում օրենսդրական նախաձեռնություններ շատ եմ պատրաստել և այդ աշխատանքն ինձ հոգեհարազատ է»,- ընդգծեց Կոստանյանը:

 

Անդրադառնալով այն հարցին, թե ԱԺ-ում ինչ պաշտոն է ստանալու, Գևորգ Կոստանյանը նշեց, որ խորհրդարանական պաշտոնները քաղաքական են և ենթադրում են քաղաքական գործունեություն, իսկ պատգամավորի աշխատանքը սահմանափակվում է օրենսդրական նախաձեռնություններ մշակելով: