Եվրասիական տնտեսական միության ու Իրանի միջև բանակցություններ են ընթանում ազատ առևտրի ժամանակավոր գոտու ստեղծման վերաբերյալ, որը կդառնա նման գոտու լիարժեք ստեղծման հիմքը: Բանակցություններն ընթանում են, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան RIA Novosti-ի հետ զրույցում:

 

«Բանակցություններն ընթանում են, ապրիլի սկզբին Բիշքեկում կայացել է հերթական ռաունդը, սակայն, ցավոք, դրանք Բիշքեկում չեն ավարտվել, այդ իսկ պատճառով կողմերը դեռևս չեն կարողացել համաձայնեցնել իրենց դիրքորոշումները: Այդ գործընթացում յուրաքանչյուր կողմ պնդում է իր շահերը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները զեկուցել էին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդում, որը կայացել է նույնպես Բիշքեկում, ապրիլի կեսին, բանակցությունների միջանկյալ արդյունքների մասին: Այդ զեկույցների հիման վրա նախագահները հանձնարարել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին շարունակել այդ երկխոսությունը»,- ասել է Նեբենզյան:

 

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ հաջորդ՝ բարձրագույն հանդիխումը պլանավորված է հոկտեմբերի 11-ին:
«Մենք հաշվարկում ենք, որ մինչ այդ արդեն մոտ կլինեն նրան, որպեսզի ավարտենք բանակցությունները և ձեռնամուխ լինենք Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագրի կնքման արարողակարգին»,- հայտնել է Նեբենզյան: