Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր զորակցությունն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածներին:

«Ուժե՛ղ եղիր, Մանչեսթե՛ր: Բոլոր մտքերս և աղոթքներս այն մարդկանց հետ են, ովքեր տուժել են գիշերը տեղի ունեցած սարսափելի հարձակման ժամանակ»,- թվիթերում գրել է ֆուտբոլիստը:

Մանչեսթերում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: