Թայվանը դարձել է Ասիայում առաջին վայրը, որտեղ հնարավոր է դարձել միասեռ ամուսնությունների կնքումն այն բանից հետո, երբ մայիսի 24-ին Գերագույն դատավորների խորհուրդը վճիռ է կայացրել այդ միությունների օրինականացման օգտին: Այդ մասին հայտնել է South China Morning Post հրատարակությունը:
14 դատավորներից բաղկացած խորհուրդը որոշել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 972-րդ հոդվածն այն մասին, թե ամուսնությունը «տղամարդու եւ կնոջ միությունն» է, հակասում է Թայվանի Սահմանադրությանը, նշել է հրատարակությունը:
Միասեռ միությունների օրինականացման վերաբերյալ բանավեճերը Թայվանում շարունակվում են 2003 թվականից, երբ կառավարությունն առաջարկեց այդ գաղափարը: Այդ հարցի շուրջն անհաշտելի հակասությունները զանգվածային բողոքների պատճառ էին դառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: