Երկրապահ կամավորականների միությունը մայիսի 24-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անցկացրեց տոնական միջոցառում` նվիրված մայիսյան տոներին, որի ընթացքում մասնակիցներն իրենց ազգային և ազգագրական կատարումներով հանդես եկան դատապարտյալների առջև:

Մայիսի 25-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում բացվեց դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացվեցին Մկրտիչ Հովհաննիսյանի մատիտանկարներն ու գրչանկարները, երգիծական շարժերը, ինչպես նաև Աշոտ Օհանյանի և Վահան Գրիգորյանի ինքնատիպ գիպսե քանդակները:

Ի դեպ. մայիսի 26-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների մասնակցությամբ անցկացվեց շախմատի ներհիմնարկային առաջնություն: Առաջնության հաղթող ճանաչվեց Դանիելյան Հարությունը, երկրորդ տեղը գրավեց  Վահե Հովնիկյանը, իսկ երրորդ տեղ զբաղեցրեց Լիպարիտ Գրիգորյանը: