Թուրքիայում Քասթամոնու-Անկարա ուղերթն իրականացնող ավտոբուսը մայիսի 27-ի առավոտյան Անկարայի Քալեջիքի շրջանում գլորվել է ձորը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ միջքաղաքային ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել ձորում։
Նախնական տվյալներով մահացել է 8 եւ վիրավորվել՝ 32 ուղեւոր։
Ըստ պնդումների վարորդը ղեկին քնել է, որի հետեւանքով դեպքը տեղի է ունեցել։