Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը երազում է երբեք չիմանար երգահան Ռուբեն Հախվերդյանին, հմայվեր նրա գրած երգերով, բայց արդեն սկսում է չհավատալ, որ դա ինքն է գրել: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Մազմանյանը:

Նա նշեց, որ լավ է եղել, որ Ռուբեն Հախվերդյանի դեմ ակցիա է սկսվել նրա՝ Ազատության հրապարակում արած հայտարարությունից հետո: «Շատ եմ երազում անձամբ չճանաչել եւ չտեսնել Ռուբեն Հախվերդյանին, որպես մարդ՝ չեմ ուզում նրան իմանալ, որովհետեւ զարմանքից մազերս պոկվում եւ ընկնում են: Ո՞նց կարող է տարիներով հաց ուտել մի ձեռքից, հետո թքել էդ ձեռքի մեջ, եթե այդքան սկզբունքային ես, ուրեմն՝ այդ ձեռքից հաց մի կեր, տված փողերը, կոչումները առ ես համարում: Բայց եթե տարիներով նստած, «պրիվելեգիաներից» օգտվում եւ դրանից հետո արթնանալ եւ սենց վայրահաչել: Նախ, Ռուբեն Հախվերդյան, երգում ես, երգի, դրանից էն կողմ մի գնա, բայց էդ 10, 15, 20 տարին, որ դու երգ չես գրում, այն մարդը, որի մասին դու խոսել ես, Ղարաբաղի ամբողջ ռազմաճակատի հրամանատարն էր: Ո՞նց կարելի է էդպես, էդ էլ էն տարիներին, երբ էստեղի իշխանությունները Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությամբ չէին ուզում մատակարել ոչ սալյարկա, ոչ զենք»,- ասաց Արմեն Մազմանյանը:

Ռեկտորը նշեց, որ Հախվերդյանը ոչ միայն բարոյական եւ ֆիզիական իրավունք չուներ նման հայտարարություն անելու: «Ես հասկանում եմ՝ Ռուբիկ Հախվերդյանին ձեռք կտար, որ կառավարողները Կոթի գյուղից լինեին, երեւի իրեն ավելի լավ լիներ»,- ասաց նա:

Ռեկտորը նշեց, որ եթե Հախվերդյանին թվում է, թե ինքը մայրաքաղաքացի է, սխալ գիտի, թող գիրք կարդա: Նրա խոսքով՝ Ղարաբաղի մասին այդպես խոսողը այս հողի վրա տեղ չունի: Դիմելով Ռուբեն Հախվեևդյանին՝ նա հարց ուղղեց, թե ձեզ երբ եւ որտեղ են դաստիարակել՝ Կոթիո՞ւմ, ապա նշեց, որ լավ չեն դաստիարակել թե որպես մարդ, թե որպես քաղաքացի, թե տղամարդ:

Նշենք. որ Ազատության հրապարակում Ռուբեն Հախվերդյանը հայտարարել էր, թե «ինչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք է մեզ ասենք ղեկավարի, դա նորմա՞լ է»: Դրանից հետո երգահանը մեծ քննադատությունների է արժանացել:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am