Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, իսկ վիրավորներինը՝ գրեթե 70-ի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում են քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունից:
«Վերջին տվյալներով ծառերի և շենք-շինությունների վնասման հետևանքով մահացել է 7 մարդ»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության աշխատակից Յուլիա Իվանովան էլ ՏԱՍՍ-ին հայտնել է, որ կոմիտեն դեռևս կարող է հաստատել է միայն հինգ-վեց մահվան փաստը:
«Ստացած վնասվածքներից մահացել է հինգ հոգի: Բացի այդ, քամու ուժեղ պոռթկման հետևանքով վնասվել է Կիրովոգրադի փողոցում գտնվող կառույցը, ինչի հետևանքով տարեց տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,- նշել է Իվանովան:
Մահվան դեպքերի առնչությամբ նախաքննական ստուգումներ են սկսվել: