«Երկիր ծիրանի» կուսակցությունը կվերցնի Երևանի ավագանու ընտրություններին ստացված մանդատները: Այս մասին կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում:

«Քաղաքապետարանի համար մենք արդեն իսկ ունենք լիազորություններ, այդ լիազորությունները մեզ տվել են մեր քաղաքացիները, հետևաբար այդ լիազորությունները մենք բանեցնելու ենք», - հայտարարեց նա:

Հարցին՝ Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու իր խոստումը ուժի մե՞ջ է, թե՞ ոչ, «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդն ասաց. «Դուք ականատեսը կլինեք, թե ինչպես է Տարոն Մարգարյանը աշխատելու Զարուհի Փոստանջյանի մոտ` որպես բռնազավթիչ-քաղաքապետ»: