ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օրենսդիր մարմնի այսօրվա արտահերթ նիստում հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքից ընտրված երեք պատգամավորներ՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Կարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը վայր են դնում իրենց պատգամավորական մանդատները:
Արա Բաբլոյանը նաև հավելեց, որ պատգամավորիների՝ մանդատները վայր դնելու դիմումներն արդեն ուղարկվել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին դեռ երեկ հայտնել էր նաև ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։