Վարչապետ Կարեն Կարապետյանի նոր որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ»։
Նշենք, որ Գագիկ Գրիգորյանը մինչ նշանակումը նույն նախարարությունում աշխատում էր որպես աշխատակազմի ղեկավար: