ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանգրով Լևոն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:
Նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' որոշում եմ.
Լևոն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: