Երեկ՝ մայիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 22:10-ի սահմաններում Բաղրամյան 1/2 հասցեի դիմաց 30-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի 84 QQ 404 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածը հատող հետիոտնի:

 

Վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացավ:

 

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում: