Հանրապետության տարածքում՝ hունիսի 4-ին եւ 6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 7-8-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հունիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 12-17մ/վ արագությամբ: