Րոպեներ առաջ Երևանի կենտրոնի իրացման գոտու նախկին բնակիչները Սերժ Սարգսյանի կեցավայրի մոտ էին։ Նրանք եկել էին՝ խնդրելու, որպեսզի վերջինս ընթացք տա իրենց պահանջին, մասնավորապես՝ բնակարանային փոխհատուցման խնդրին։ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը կանգ առավ բնակիչների մոտ։ Նա խոստացավ, որ 2 օրվա ընթացքում, հարցն ուսումնասիրելուց հետո, խնդրի լուծման ուղղությամբ ուսումնասիրություններ կկատարվեն։

Սերժ Սարգսյանին դուր չեկավ լրագրողների ներկայությունը. «Լրագրողներին դո՞ւք եք բերել»,- հարցրեց նա բնակիչներին։ Վերջիններս բացասական պատասխան տվեցին։

Հիշեցնենք, Երևանի Կենտրոնի իրացման գոտու շուրջ 180 նախկին սեփականատերերից մոտ 150-ը ստացել է բնակարանի փոխհատուցում։ Նրանց տների տեղերում կառուցվել են Էլիտար շենքեր «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից, սակայն այդ ընկերությունը շուրջ 30 բնակչի բնակարանով ապահովելու պարտավորությունը չի կատարել։

 

Աղբյուրն՝ a1plus.am