Ոստիկանությունից հայտնում են, որ Երեւանի Փափազյան փողոցի բնակարաններից մեկում տեղի է ունեցել դանակահարություն:
Միջադեպի մասնակիցներ են եղել Իրաքի քաղաքացիներ, որոնք այդ բնակարանը վարձակալել են: Կենցաղային վեճը վերածվել է դանակահարության, իսկ որպես սառը զենք օգտագործվել է պատշգամբում եղած դանակը: Չորսով են եղել, կասկածյալը փախել էր, մյուսն էլ վիրավորներին հասցրել էր հիվանդանոց:
Դանակահարության ընթացքում վիրավորվել են Իրաքի երկու քաղաքացիներ: Ոստիկանության տվյալներով՝ նրանց դանակահարել է դարձյալ Իրաքի քաղաքացի, 21-ամյա Պլան Դիմա Դալդին Ալին, որի հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են: