Ինչպես արդեն տեղեկացրել էինք խորհրդային տարիներին պետական մրցանակի արժանացած, Երևանի այցեքարտերից մեկը համարվող «Դվին» հյուրանոցի շինարարությունը սկսվել է և կավարտվի մինչև 2019 թվականը:
«Դվին»-ը կենթարկվի ռեբրենդինգի՝ կանվանվի «Դավիթ Բեկ»: Վերակառուցումից հետո այն կլինի Հայաստանում և տարածաշրջանում նմանը չունեցող լյուքս դասի հյուրանոց:
Այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային Ժողովում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին լրագրողները «Դվին»-ի փաստաթղթային հնարավոր խնդիրներ շուրջ հարցեր տվեցին. «Մենք բոլոր պայմանագրային պարտավորությունները պայմանավորվում ենք մասնավորի հետ, որպեսզի միջազգային չափանիշներով հատկացված աուդիտորական որևէ ընկերություն գնահատի դա: Այսինքն մեզ չեն ասում, գիտեք ինչ՝ մենք այսքան ներդրում ենք արել, կիրառական լեզվով ասեմ, հալած յուղի տեղ ընդունում ենք այդ ամեն ինչը»։
Արման Սահակյանի խոսքով՝ մինչև աուդիտորական ընկերությունները չեն աշխատում այդ ուղղությամբ իրենք չեն ընդունում պարտավորությունները։