Թուրքիայի Սամսուն նահանգում երեկ երեկոյան զինվորներին տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Սամսուն նահանգի Քավաքի շրջանում զինվորների տեղափոխող ավտոբուսի վարորդը մայրուղում կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է։

 


Ավտոբուսում գտնվող զինվորներից 38–ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։