Մինսկում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

3 շախմատիստ՝ Մաքսիմ Մատլակովը, Բաադուր Ջոբավան և Վլադիմիր Ֆեդոսեևը վաստակեցին 8.5-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ 2017 թվականի Եվրոպայի շախմատի չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Մատլակովը, Բաադուր Ջոբավան արժանացավ արծաթե մեդալի, իսկ Վլադիմիր Ֆեդոսեևին բաժին հասավ բրոնզե պարգևը:

Մեր ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակեցին 7.5-ական միավոր և կիսեցին 15-38-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հրանտ Մելքումյանը հայտնվեց 19-րդ հորիզոնականում և նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: