«Մանչեսթեր Յունաթեդ»-ի մարզչական շտաբը պատրաստ է վաճառել Քրիս Սմոլինգի տրանսֆերային իրավունքը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիացիների հետ ավարտվում է 2019թ.-ին:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, անգլիական ակումբը պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստից՝ 15 մլն ֆունտի դիմաց:
27-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «Վեսթ Հեմ»-ը, «Վեսթ Բրոմվիչ»-ն ու «Էվերթոն»-ը:
Սմոլինգը մանչեսթերյան թիմում հանդես է գալիս 7 տարի: Ավարտված մրցաշրջանում մասնակցել է 36 խաղի, խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: