«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Լիսաբոնի համալսարանի սպորտային ֆակուլտետում դասախոսության ժամանակ անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ դիմակայությանը տեղի ունեցած հետաքրքիր դրվագներից մեկին, որի արդյունքում Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել:
Մարզիչը նշել է, որ խաղից առաջ հասկացել է, որ «Այաքս»-ի հակագրոհների ժամանակ Հենրիխ Մխիթարյանը առաջիններից մեկը պետք է լինի, ով պետք է գնդակը վերադարձնելու համար պայքարի մեջ մտնի:
Սակայն էրերան Մխիթարյանին ասել է խաղալ դարպասապահի մոտ, իսկ ինքը տեղափոխվել է հայ կիսապաշտպանի դիրք:
Այդ դրվագը տեսնելիս՝ պորտուգալացի մասնագետը դժգոհել է և ասել. «Գրողը տանի, ի՞նչ է կատարվում»:
Հետո Մոուրինյուն հասկացել է, որ ֆուտբոլիստը նկատել է այն, ինչ մարզիչը չի նկատել:
«Պատճառն այն է եղել, որ Մխիթարյանը դեղին քարտ ուներ և մրցակցի անսպասելի հակագրոհի դեպքում ստիպված կլիներ խախտել կանոնները, և մանչեսթերյան թիմը ստիպված կլիներ մնալ տասը հոգով»,- նշել է դասախոսությանը մասնակցած ուսանողներից մեկը, ում խոսքը մեջբերում է manutd.one-ը :
«Անչափ ուրախ եմ ունենալ նման ֆուտբոլիստներ, ովքեր ինքնուրույն հաղթահարում են դաշտում տիրող իրավիճակը և ադապտացվում են խաղի ընթացքում»,-ասել է Մոուրինյուն: