ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

 

Այս մասին տեղեկացնում են նախագահականից:

 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.


Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»: