Վերջերս Հայաստանում գործարկվել է վարորդների համար իր տեսակի մեջ առաջին բոնուսային համակարգը։ Նորագույն տեխնոլոգիաների միջոցով ծառայություններ մատուցող Nest ընկերությունը հնարավորություն է տալիս վարորդներին կուտակել միավորներ մեքենայի առօրյա ծախսերից, որոնք կարող են օգտագործվել ապահովագրության կամ ՀՀ-ում և Արցախում հանգիստը կազմակերպելու համար։

Ընկերության առաքելության, հեռանկարների և վարորդներին տրվող բացառիկ հնարավորությունների մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցել է Nest ընկերության տնօրեն Արեգ Սավգուլյանի հետ.

«NEST bonus card-ի օգնությամբ վարորդները հնարավորություն են ստանում կուտակել միավորներ առանց որևիցե հավելյալ գործողության կամ ծախսի: Ընկերությունը նպատակ ունի նպաստել Հայաստանում ավտոծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, զարգացնել ներքին տուրիզմը, միաժամանակ օգնել քաղաքացիներին՝ կրճատելով նրանց ծախսերը»,- ասաց նա:

Սավգուլյանը նշեց, որ միավորները հնարավոր է կուտակել միայն այն բենզալցակայաններում, գազալցակայաններում, ավտոտեխսպասարկման, ավտոլվացման, յուղման կետերում, որտեղ առկա է NEST տարբերանշանը.
«Այս պահին համագործակցում ենք ավելի քան 30 բենզալցակայանի, 8 գազալցակայանի, 30-ից ավելի ավտոպահեստամասերի և տեխսպասարկման կետերի հետ, որտեղ մարդիկ կարող են օգտագործել Nest քարտը: Ցանցն այժմ ընդլայնման փուլում է թե՛ Երևանում, թե՛ դեպի մարզեր: Մենք բաց ենք համագործակցության ուղղություններ ու ձևաչափեր քննարկելու համար»,- ասաց Սավգուլյանը:

Քարտապանները 1 լիտր բենզինից կարողանում են կուտակել 10 միավոր, 1 խմ գազից՝ 6 միավոր, իսկ ավտոպահեստամասերի, յուղման և ավտոսպասարկման այլ կետերում՝ ծախսած գումարի 7%-ը, որը կարող են օգտագործել մեքենայի ԱՊՊԱ պայմանագրի կամ տուրիստական փաթեթ ձեռքբերելու համար։ 1 միավորը համարժեք է 1 ՀՀ դրամի:

Քարտի օգտագործումը հեշտացնելու և միավորների կուտակման գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու համար ընկերությունը գտել է IT լուծում՝ ստեղծելով համանուն` Nest bonus card, հավելված iOS և Android համակարգերով գործող սմարթֆոնների համար:

«Հավելվածի առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս վարորդներին քարտեզով տեսնելու մեզ հետ համագործակցող ընկերությունների ցանցը և դրանց գտնվելու հասցեները, ստանալու ծանուցումներ նոր գործընկերների մասին, հետևելու իրենց կուտակած միավորներին և, որ ամենակարևորն է, օնլայն կնքելու ԱՊՊԱ պայմանագիր՝ պարզապես ներբեռնելով անհրաժեշտ փաստաթղթերը «Անձնական տվյալներ» բաժնում»,- նշեց NEST ընկերության տնօրենը:

Նա նշեց նաև՝ ընկերությունը բացի Երևանից, արդեն քայլեր է ձեռնարկում մարզերում ևս գրասենյակներ բացելու ուղղությամբ. «Վերջերս Nest սպասարկման գրասենյակներ բացվեցին նաև Արարատի մարզում: Շուտով քարտը կգործի նաև Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի և այլ մարզերում»,- հավելեց Արեգ Սավգուլյանը: