Թուրք-սիրիական սահմանային Իմանլի գյուղից ոչ հեռու ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 մահապարտներ, որոնցից երեքը, ընդ որում՝ երկուսը կին, Ադրբեջանի քաղաքացիներ են՝ Սարխան Ալիևը, Գյուլնուր Շիրմամեդովան և Նազենին Զեյնալովան: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az կայքը:

Մահապարտներից մյուս երկուսը Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիներ են: Նրանք ցանկացել են անցնել Սիրիա՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով: