Իշխանության հետ համագործակցության հետ մեկ եզր կա եւ դա նոր նախագահական ընտրությունների անցկացումն է: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նրա խոսքով' եթե իշխող կուսակցությունը առաջիկա օրերին չգա այդ համոզմունքին, շարժումը կմտնի այն հանգրվան, երբ որեւէ հանագործակցություն կբացառվի:

Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ ընտրությունները ժողովրդի իրական կամքը չեն արտահայտել: Անդրադառնալով շահարկումներին, թե շարժումը երկարատեւ բնույթ չի կարող ունենալ, որովհետեւ քաղաքացիները կհիասթափվեն, նա ասաց, որ շարժումը օրըստօրե ավելի է ընդլայնվում եւ մտահոգության առիթ չունի, որ այն խաթարման, հիասթափման առիթ կտա, նա ասաց հետեւյալը: «Վստահ եմ, որ մարդկանց մոտ արթնանում է կամքը' տեր կանգնելու մեր երկրին»: